Հարավամերիկյան ֆուտբոլի ֆեդերացիան (CONMEBOL) որոշում է կայացրել Լեոնել Մեսսիին 3 ամիս ժամկետով որակազրկելու մասին: Այս մասին հայտնում է El Mundo-ն:
Արգենտինայի հավաքականի և կատալոնական գրանդի առաջատարի որակազրկման ժամկետը սկսվում է օգոստոսի 3-ից: Այսպիսով, Մեսսին չի կարող մասնակցել իր հավաքականի ընկերական հանդիպումներին, որոնք կլինեն Չիլիի, Մեքսիկայի և Գերմանիայի դեմ: Բացի դրանից, Մեսսին նաև 50 հազար դոլար տուգանք պետք է վճարի:
Որոշումը կայացվել է Բրազիլիայում կայացած Ամերիկայի Գավաթի ժամանակի արգենտինացու քննադատությունների պատճառով՝ ուղղված մրցավարների դեմ: Բրազիլիայի հավաքականից կրած պարտությունից հետո Մեսսին կոնֆեդերացիային մեղադրեց կոռուպցիայի մեջ: Ավելի ուշ նա ներողություն խնդրեց: