Կիևի Հաղթանակի պողոտայում ավտովթարի արդյունքում մահացել է հայտնի դիջեյ Ալեքսանդր Լիսոգորը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է երաժշտի մոտոցիկլետին հարվածում ձախ կողմից ընթացող ավտոմեքենան: Զարմանալիորեն վարորդը կանգ չի առնում և շարունակում է ընթացքը՝ իր հետ տանելով նաև դիջեյին ու վերջինիս մոտոցիկլետը:
Ստացած վնասվածքներից օգոստոսի 1-ին Լիսոգորը հիվանդանոցում մահացել է: