Մոսկվայի կենտրոնում XX դարի չշահագործվող շինություն է այրվում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հավելելով, որ հրդոհի մակերեսը կարող է հասնել մինչև 10 հազար քռ/մ-ի:
Այս պահին կրակի մակերեսը կազմում է 2 հազար քռ/մ:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է նաև երկու ուղղաթիռ:
Հրշեջներին դեռ չի հաջողվում կանխել կրակի տարածումը, որը սպառնում է նաև հարևանությամբ գտնվող ավտոբենզալցակայանին:
Քանի որ շինությունը հին է, ներսում անընդհատ փլուզումներ են տեղի ունենում:
Որպես հրդեհի նախնական պատճառ դիտարկվում է հոսանքալարերի անսարքությունը և մարդկային գործոնը: