Հասարակություն Պատահարներ 

«Vivaro»-ի մոտ «Subaru»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլ.սյանը

analitik.am

Օգոստոսի 3-ին, ժամը 05:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Արմենյակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին և այրվում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովսեփյան փողոցում՝ «Vivaro» գրասենյակի մոտակայքում, «Subaru» մակնիշի (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլ.սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված և երկկողմանի փակել ճանապարհը. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն:

Նույն շարքից