Հասարակություն գլխավոր 

Արգենտինայի հայ համայնքը «Ռիվեր Փլեյթից» պահանջում է չեղարկել Turkish Airlines-ի հետ ստորագրած պայմանագիրը

Արգենտինայի հայ համայնքը արձագանքել է արգենտինական ֆուտբոլի գրանդերից մեկի՝ «Ռիվեր Փլեյթի» և Turkish Airlines-ի միջև ստորագրված պայմանագրին:

Instituciones Armenias de la República Argentina-ի (IARA) տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ավիաընկերությունը գործիք է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում, որով փորձ է արվում մաքրել երկրի իմիջը:

Հայտարարության մեջ նշվում է, որ արգենտինական ֆուտբոլային աշխարհը միշտ սոլիդարություն և եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել հայկական համայնքի նկատմամբ, ովքեր Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են:

Հայկական կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ նախկինում մի շարք ֆուտբոլային ակումբներ, ելնելով հայերի նկատմամբ վերաբերմունքից, հրաժարվել են տարբեր պայմանգրեր կնքել թուրքական և ադրբեջանական ընկերությունների հետ:

Նույն շարքից