Հասարակություն Պատահարներ 

Այրվում է խոտածածկ տարածք. Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

analitik.am

Օգոստոսի 3-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից