Ես բացահայտ անհանդուրժողականություն ունեմ ԼԳԲՏ համայնքի գաղափարները Հայաստանում տարածելու փորձերի հանդեպ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իրենք թող ապրեն իրենց կյանքով, մենք էլ մեր կլյանքով ապրենք: Իրենք իրավունք չունեն իրենց գաղափարախոսությունը տարածել մեր մեջ: Մենք հայ ենք, պատերազմող պետություն ենք: Այն, ինչը սպառնում է մեր արժեհամակարգին, մեր ավանդական ընտանիքին, պաշտպանունակությանը, եկեղեցուն, դրա դեմ պետք է պայքարենք: Ադամն ո՞ւմ հետ արարեց մարդկությունը, Սադամի՞, Ռուդոլֆի՞, Վախթանգի՞, ոչ, Եվայի: Էս ի՞նչ ենք ուզում անենք, ուզում ենք փոխե՞լ մեր կրոնը: Նրանք սա մեկնաբանում ենք որպես թշնամություն, բայց սա թշնամություն չէ: Իմ թշնամին նա է, ով ուզում է մեր ազգին վնասի, մեր պետականությանը վնասի, եթե իրենք համարում են իրենց այդպիսին, դա իրենց խնդիրն է»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ պետք է խնդիր ունենալ պաշտպանել ազգային անվտանգությունը:
Ինչ վերաբերում է ԼԳԲՏ համայնքի մասին իր խոսքերից հետո հնչած կարծիքներին, որ իրեն պետք է ԱԺ-ից դուրս հանել, Պետրոսյանը նշեց. «Բա ի՞նչ ասեմ, ասեմ՝ ԼԳԲՏ-ի ցավը տանե՞մ, ԼԳԲՏ-ի ցավն այնպիսի ցավ է, որ մենք չենք կարող տանել, թող իրենք տանեն, մենք էլ հոգ տանենք մեր երկրի համար: Սա է իմ կարծիքը, ով ինչպես ուզում է, թող գնահատի»:
Պետրոսյանը հիշեցրեց նաև այն, որ միասեռականները մտել էին ոստիկանություն և բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ. «Եթե մենք անեինք, հետապնդում կսկվեր, իսկ նրանք ազատության մեջ վխտում են ու ծաղրում մեզ: Կանգնում են ու անամոթաբար հայտարարում, որ մեկ ամիս անց հայ ազգը չոքելու է ԼԳԲՏ-ի առաջ: Սա խայտառակություն է: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե մենք ասեինք, որ ԼԳԲՏ-ն չոքելու է մեր առաջ, կբզկտեին մեզ, բա հիմա ինչո՞ւ չեն բզկտում այդ երկոտանուն, ով ամոթ երբեք չի ունեցել, ու կանգնում ասում է՝ հայ ազգը չոքելու է իրենց առաջ, էս ո՞ւր ենք տանում մեր երկիրը: Կանգնում ու սրբապղծություն են քարոզում»:
Հարցին, թե ով է ասել, Պետրոսյանն ասաց, որ նրանց անունները զզվում է տալ, չի էլ ուզում տալ. «Ես իրավունք չունեմ լռելու, եթե լռեմ, թող դրսում կանգնեն ու թքեն իմ երեսին: Ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին, ովքեր վախենում են իրենց պաշտոնը կորցնելուց, համարձակություն ունենան ու իրենց կարծիքը հայտնեն: Մենք այս պահին բարոյալքման վտանգ ունենք: Այս պահին երկու թիրախ ունեն, որպեսզի մեզ ջնջեն՝ մեր ավանդական ընտանիքն ու մեր հավատքը: Եթե հիմա չպաշտպանենք մեր ընտանիքն ու հավատքը, մենք կործանման կհասնենք»: