Տեսանյութեր Հասարակություն գլխավոր 

Եթե Կարաբինան նամակ գրի, երեք րոպեից կլինի նախարարների կաբինետում, իսկ մեզ… Գևորգ Պետրոսյան

ԿԳ նախարարի գործող նախարարի առայժմ միակ քայլը, որն արել է ու ամբողջ հասարակությունը խոսել է այդ մասին, դա այն տրանսգենդերին ընդունելն էր՝ պատվավոր կերպով: Ես՝ որպես կրթության բնագավառի մարդ, եթե ուզենամ հիշել, թե ինչ է արվել, չեմ կարող, որովհետև որևէ բան չի արել, միակ բանն այն է, որ Կարաբինային ընդունել է: Օրինակ ի՞նչ են էլի իրենք քննարկել: Հիմա եթե ես ուզենամ հանդիպել նախարարին, կարող է երեք օր հերթ կանգնեմ: Այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Առողջապահության նախարարին 15 օր առաջ դիմեցի, նա երեք օր հետո նամակով պատասխանեց, որ Հայաստանում չէ, իսկ եթե Կարաբինան զանգի, երեք րոպեից նրանց մոտ կլինի: Սա մեր դժբախտությունն է»,-ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքերով, միասեռականությունը բնորոշ չէ Հայաստանին, որը պատերազմող երկիր է. «Այն օրինակ Հոլանդիայի համար վտանգ չի ներկայացնում, իսկ մեզ համար ներկայացնում է: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո զուգընկերներով ընտանիքը գնալու է զագս երեխա որդեգրելու, մերժելու են, նրանք էլ կանգնելու են ասեն, որ խտրականություն է դրսևորովում: Մեր օրենքները, սահմանադրությունն արդեն հոդվածներ ունեն բռնության վերաբերյալ, հիմա իբր ուզում են բռնությունը կանխել ընտանիքներում: Այդ ամեն ինչի մասով մենք օրենքՆեր ունենք, ընդունել ենք նաև ընտանեկան բռնության մասին օրենքը, ի՞նչն է պակասում, թող ասեն: Կամ եթե այդքան արդար են, ինչո՞ւ են ասում՝ կանանց նկատմամբ բռնություն, ինչո՞ւ չեն ուզում կանխել տղամարդկանց նկատմամբ բռնությունը»։

Պետրոսյանի կարծիքով, բռնության դեմ պայքարի անվան տակ փորձ է արվում սղացնել այն, որ զուգընկերները ընտանիք կազմեն, երեժաներ որդեգրեն։

Պատգամավորը վստահ է, որ այսօր բռնության նեթարկվող կինը, ով չի դիմում ոստիկանությանը, ոստիկանությանը չի դիմի նաև այն ժամանակ, երբ կոնվենցիան վավերացվի․ «Բռնությունը չի դադարելու, ավելի՝ ավելի վատ երևույթներ են սկիզբ առնելու»:

Նույն շարքից