Տեսանյութեր Քաղաքական 

Նախարարն իրեն շռայլություն է թույլ տալիս, սոցիալական ապահովության խնդիրները թողած, խոսելով սեքսի մասին. Պետրոսյան

Օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին, հայտարարեց, թե տարիներ հետո լրագրողները կարող են կոնվենցիան քննադատող մարդկանց հարցնել՝ բա ինչո՞ւ չեղավ միասեռականների ամուսնություն, երեխաների որդեգրում:

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել նախարարի տվայտանքներով լի գուշակությունները. «Մենք այսօր ունենք այս իրավիճակը, օրենքի սահմաններում պայքարում ենք նրա դեմ, ինչը մեր ազգին վնաս է: Կա օրենք, սահմանադրություն, որտեղ հստակ գրված է՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կնքվող դաշինքն է, դրանից հետո ով ինչ ուզում է թող ասի, գուշակություններով չէ, կա օրենք, որին պարտավոր ենք հետևել: Իսկ միջազգային պայմանագիրը չի կարող վավերացնել, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Էս ինչ լոլոներ են»:

Պետրոսյանի խոսքերով, ցանկացած պաշտոնյա պետք է բարձր պահի ազգային արժանապատվությունը. «Ի վերջո մեր երկրում ցանկացած պետական մարմնի անվանումից առաջ գրված է Հայաստանի Հանրապետություն: Մենք չունենք ընդամենն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի նախարարն էլ իրեն այնքան շռայլություն թույլ տա սոցիալական ապահովության խնդիրները թողած խոսի սեքսի մասին: Մենք ունենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ով ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, պետք է անենք ամեն ինչ մեր ազգապահպանմանը, ոչ թե արհեստական եվրոպական արժեքներ բերել»:

Նույն շարքից