Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Ով կուզենա, որ իր երեխան լինի այդպիսին, նա երկրային կյանքում անելիք չունի, նա պետք է գետինը մտնի. Պետրոսյան

Ես դժբախտություն կհամարեմ, եթե մեր քաղաքական ուժերն ակտիվորեն չպայքարեն սրբապղծության ու այլասերվածության դեմ և իրենցից կախված ամեն ինչ չանեն, որպեսզի այդ երևույթները մեզանում տարածում չգտնեն: Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ով կուզենա, որ իր երեխան լինի այդպիսին, նա երկրային կյանքում անելիք չունի, նա պետք է գետինը մտնի՝ սկսած երկրի թիվ մեկ պաշտոնյայից, մինչև ոչինչ չունեցող քաղաքացի»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը հստակ չասաց, թե ինչպիսի երեխա ունենալու մասին է խոսքը, սակայն հաշվի առնելով այն, որ նա ամբողջ ասուլիսի ընթացքում քննադատեց միասեռականությունը, կարելի է ենթադրել, թե ինչի մասին էր խոսքը:

Նույն շարքից