Տեսանյութեր Ռազմական գլխավոր 

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. Մանրամասնում է Արտակ Դավթյանը

Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության մասին։

Հարցին, թե հայկական կողմից ի՞նչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյան ասաց․ Ոչ պակաս, քան համարժեք։

Իսկ այն դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման դրսևորումներ գրանցվում, վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ, Դավթյանն ասաց, որ Արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են․ «Ուղղակի վերջին միջադեպերից զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, դրա համար արձագանքում որպես այդպիսին չի եղել։ Ցավոք սրտի ունեցանք զոհ և վիրավոր, որի արձագանքը բնականաբար ավելի մեծ էր»։

ԳՇ պետը նշեց, որ լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի, Գեղարքունիքի մարզի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո նվազում կամ կրակոցների դադարում․ «Պետք է հասկանանք, որ շփման գիծը օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում։ Երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակներն, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքեը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»։

Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, Դավթյանը դրական պատասխանեց. «Օպերատիվ կապն օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապնվում ենք, կոնկրետ այս դեպքում այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունը արդյունք է օպերատիվ կապի»։

Նույն շարքից