Տեսանյութեր Ռազմական Հասարակություն 

ԳՇ պետը՝ Եռաբլուրում տեղի ունեցած սրբապղծության մասին

Քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում իրականացվում են համապատասխան միջոցառումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին:

Դավթյանը նշեց, որ ՊՆ-ի կողմից միջոցառումներ են ձեռնարկվում շիրմաքարերի նախկին տեսքը վերականգնելու համար. «Իհարկե որոշակի լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ են իրականացվում հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է ահազանգերին, որ աթեիստ զինծառայողների նկատմամբ դաստիարակչական միջոցներ են իրականացվում (նման կերպ ձևակերպեց հարցը լրագրողը), Դավթյանն ասաց, որ որևէ մեկին որևէ բան չի պարտադրվում, նույնիսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից իրականացվող միջոցառումները՝ կնունք և այլն, պարտադրված չեն լինում. «Մենք ԶՈւ-ում ունենք ոչ քրիստոնյա զինծառայողներ, հարգում ենք նրանց հավատքը և որևէ սահմանափակումներ չենք դնում»:

Նույն շարքից