Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը ցանկանում է հրթիռներ տեղակայել Ասիայում

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կողմ է արտահայտվել Ասիայում միջին հեռավորության հրթիռների հնարավորինս արագ տեղակայմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Այո, ես կցանկանայի դա: Ես ցանկանում եմ հույս ունենալ, որ մի քանի ամիս անց դա տեղի կունենա, սակայն նման բաները, որպես կանոն, ավելի երկար ժամանակ են պահանջում, քանի պլանավորվում է»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում սկսել են մշակել միջին հեռավորության հրթիռներ, որոնք արգելված էին հրթիռային պայմանագրով, որից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ օգոստոսի 2-ին:

Նույն շարքից