Հայաստան 

Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան: Նախատեսվում է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Ամենայն հավանականությամբ՝ այցի նպատակը Ֆրանսիայում հոկտեմբերի վերջին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումն է:

Նույն շարքից