Բունդեսթագի պատգամավոր Անդրեյ Հունկոն նախազգուշացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում միջուկային մարտագլխիկներով նոր ամերիկյան հրթիռներ տեղակայելու հնարավորության մասին, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս գա միջին և փոքր հեռահար հրթիռների մասին պայմանագրից: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ պատգամավորի, պայմանագրի դադարեցմամբ առաջանում է «միջուկային զենքի ոլորտում միջազգային նոր մրցավազքի սպառնալիք»: Նրա խոսքով ՝ «Ամերիկյան մարտագլխիկները դեռ տեղակայված են Բյուխելի ավիաբազայում, չնայած դրանց տարհանման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու երկար տարիների փորձերին», և մտավախություն կա, որ այնտեղ տեղակայվելու են նոր հրթիռներ․ «Եվ սա զարգացում է, որից մենք ցանկացած դեպքում պետք է խուսափենք»,-ասել է նա։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Բունդեսթագի անդամ Նիլս Շմիդն իր հերթին, նշել է, որ Բեռլինում «նրանք բացարձակապես շահագրգռված չեն Ռուսաստանի Դաշնության հետ սպառազինությունների նոր մրցավազքով», նրանք կցանկանային «միջազգային քաղաքականության մեջ ավելի արտահայտիչ ազդակ ՝ զինաթափման և զենքի վերահսկման համար»:
«Առաջին հերթին խոսքը գնում է միջուկային գերտերությունների միջև երկխոսության վերսկսման մասին: Սա արդեն իսկ արժեքավոր կլինի վստահության բացակայության ժամանակ: Եվրոպան և Գերմանիան պետք է կոչ անեն նման բանակցությունների և խթանեն դրանք կոնկրետ առաջարկություններով, իսկ այդ ընթացքում ՝ կանխեն սպառազինությունների նոր մրցավազքը: Մենք պատասխանատու ենք և ցանկանում ենք վերանայել զենքի վերահսկողությունը և վերջապես վերադարձնել այն միջազգային օրակարգ: Սա սոցիալ-դեմոկրատական արտաքին և անվտանգության քաղաքականության կարևոր տարր է»,-նշել է Շմիդը: