Մոսկվայի ռեստորաններից մեկում կատարված վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է դի, որը մնացել է հատակի տակ՝ մի քանի տասնամյակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Դին գտել են վերանորոգման աշխատանքների ժամանակ, Լյուբինոյի մետրոպոլիտենի տարածքում գտնվող ռեստորանում՝ հատակը քանդելուց հետո»,-ասել է աղբյուրը:
Նախնական տվյալներով, վերջինս մահացել է մոտ 25 տարի առաջ:
Դիակի հայտնաբերումից հետո կատարվում է ստուգում։
Նշանակվել է փորձաքննություն: