Միջազգային Հասարակություն 

Փլուզվել է Շերեմետևո օդանավակայանի շենքի տանիքը

Շերեմետևո օդանավակայանում փլուզվել է շենքի տանիքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, «Մոսկվա» գործակալությանը հայտնել է օդանավակայանի հանրային կապերի բաժնի պետ Աննա Զախարենկովան։

Նախնական տվյալներով՝ արդյունքում ոչ ոք չի տուժել: Զախարենկովան նշել է, որ հավաքովի տանիքի բազայի փլուզումը տեղի է ունեցել առավոտյան:

Օդանավակայանի ներկայացուցիչը շեշտել է, որ փլուզված հատվածը գտնվում է օդանավակայանից դուրս և ուղևորային տերմինալներից հեռու:

«Շենքը կապ չունի ուղևորափոխադրումների հետ։ Չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, ինչպես միշտ»,-ասել է Զախարենկովան:

Նույն շարքից