Քաղաքական Միջազգային 

Մադուրոն համաձայնել է բանակցել «սատանայի» հետ՝ երկրում խաղաղության հաստատման համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնաբանել է երկրի ընդդիմության հետ ունեցած բանակցությունները, որոնք սկսվել են հուլիսի 9-ին Բարբադոսում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Ինձ հարցնում են, թե ինչու նստեցի բանակցությունների սեղանի շուրջ նրանց հետ, ովքեր փորձեցին տապալել և սպանել ինձ, նրանց հետ, ովքեր կոչ էին անում օտարերկրյա ուժերին երկիր ներխուժել: Մեր երկրի խաղաղության, միասնության, անկախության համար ես պատրաստ եմ խոսել նույնիսկ սատանայի հետ»,-ասել է Մադուրոն:

Հուլիսի 12-ին Վենեսուելայի առաջնորդը պայմանավորվել է երկրի ընդդիմության հետ մշտական ​​երկխոսության մասին: Բանակցությունները սկսվել են հուլիսի 9-ին Բարբադոսում՝ Նորվեգիայի կառավարության մասնակցությամբ: Կողմերը պետք է քննարկեին վեց կետեր՝ կապված երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական ոլորտների հետ:

Նույն շարքից