ԲՀԿ Երիտասարդական Միությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«2014թ Հոկտեմբերի 10-ը այն օրն էր, երբ Հայաստանի Խորհրդարանական ընդդիմության երեք կուսակցություններն ստացան իրենց համար կարևորագույն հարցերի պատասխանները. Ժողովուրդը այլևս չի հանդուրժելու ներկա իշխանությունների հայաթափող, պետությունն սննկացնող քաղաքականությունը և պատրաստ է կանգնել ոտքի իր իրավունքներն ու ապագան պաշտպանելու համար: 2014 հոկտեմբերի 24-ը կլինի այն օրը, երբ ժողովուրդը կստանա իր կարևորագույն հարցերի պատասխանները: Ուրեմն դեպի Ազատության հրապարակ, դեպի Մեր միասնական հաղթանակ:
ԲՀԿ Երիտասարդական Միություն»