Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը հայտնել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին պատրաստ լինելու մասին

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իրենց երկրի տնտեսությունը պատրաստվել է ԱՄՆ-ի հավանական նոր պատժամիջոցներին, որոնց մասին հայտարարվել էր Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի առնչությամբ այսօր՝ օգոստոսի 3-ին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

«Ռուսական տնտեսությունն արդեն ապացուցել է իր կայունությունը արտաքին մարտահրավերների հանդեպ։ Մեր ստեղծած ճկուն տնտեսական համակարգը հնարավորություն է տալիս արագ ընտելանալ արտաքին ոչ բարենպաստ պայմաններին»,- վստահեցրել է Սիլուանովը։

Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարության ստեղծած ֆինանսական համակարգը հնարավորություն կտա բավարարելու բյուջեի և ձեռնարկությունների կարիքները։

Իսկ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ կիրառելը միայն երկու երկրների հարաբերությունները կվատթարեցնեն։

Նույն շարքից