Իսպանիայի ծովային փրկարարական ծառայությունը հայտարարել է 59 ներգաղթյալ երեխաների, գրեթե բոլորն էլ անչափահասներ, փրկելու մասին:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ծառայությունում հայտնել են, որ ներգաղթյալները նկատվել են Ջիբլարթարի նեղուցում Քաղաքացիական պահպանության պահակախմբի անձնակազմի կողմից, որը նրանց ուղեկցել է մինչև ծովային փրկարարական ծառայության նավը:
Փրկված երեխաները 18 տարեկանից ցածր են եղել:
Փրկվածների թվում եղել է նաև 8 չափահաս՝ 7 կին և մեկ տղամարդ: Նրանք բոլորը գաղթել են հյուսիսային Աֆրիկայից:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ միայն այս տարի Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ զոհվել է 840 մարդ: