Սիրիայի ընդդիմադիր ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ թուրքական իշխանությունները Թուրքիայում «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ ունեցող սիրիացի փախստականներին արտաքսելու նպատակներ չունեն:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
«Ըստ թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալների՝ 2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ Թուրքիայում գտնվող Սիրիայի 3 միլիոն 634 հազար 378 քաղաքացի ունի «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ, և նրանք երախտապարտ են Թուրքիային՝ ցուցաբերած հյուրընկալության համար: Սիրիացի փախստականների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը 2011 թվականից՝ սիրիական ճգնաժամից սկզբից մինչ օրս փոփոխության չի ենթարկվել»,- նշված է հայտարարության մեջ: