Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես արդեն գրել էի, ամուսնանալու իրավունք ունեն կինն ու տղամարդը:
Բոլորս գիտենք, որ կինն իգական սեռն է, իսկ տղամարդը` արական:
Միջազգային պայմանագրով և օրենքներով վերցնում ենք իգական սեռը, խառնում ենք արական սեռին և ստնում ենք գենդեր:
Այս խառնուրդն ունենալուց հետո ո՞վ կկարողանա օրենսդրությամբ հստակ հիմնավորել, որ կինը բացառապես իգական սեռի ներկայացուցիչն է, իսկ տղամարդը միայն արականը:
Հ.Գ. մտքեր, որոնք կարելի է ենթարկել մասնագիտական քննարկման»։