Հասարակություն Պատահարներ 

Խոշոր հրդեհ է բռնկվել Ագարակաձոր և Գնշիկ գյուղերի հարակից լեռներում /լուսանկարներ/

Այսօր՝ օգոստոսի 3-ին, հրշեջ-փրկարարները՝ զինվորների և բնակիչների օգնությամբ, կարողացել են մարել խոշոր հրդեհը, որը բռնկվել էր Ագարակաձոր և Գնշիկ գյուղերի հարակից լեռներում։  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Մարզպետը նաև գրել է, որ այրվել է միայն չոր խոտածածկ տարածք, և միասնական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել լուրջ հետևանքներից։

Նույն շարքից