Հայաստան 

Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը սահմանին. Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պայմանավորված է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությամբ եւ հոկտեմբերի վերջին, Փարիզում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպմամբ: Այս գնահատականը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:


«Սահմանին լարվածություն տիրում է բանակցային գործընթացում տարբեր մակարդակներով հանդիպումներիից առաջ: Առաջին գծում կան հակառակորդի դիպուկահարներ, ովքեր խախտում են հրադադարի ռեժիմը: Պետք է հասկանանք` գոյություն ունի իրավիճակ, որ առնչություն ունենք մի հարեւանի հետ, որ մինչեւ վերջ չի գիտակցում, թե խաղաղ դիվանագիտական ուղին է  հակամարտության կարգավորման միակ ուղին եւ դրան այլընտրանք չկա: Նա երկխոսելու, վստահության մթնոլորտ ստեղծելու փոխարեն լարում է իրավիճակը: Մեզ համար ավելի անընդունելի է, երբ այդ լարումը կատարվում է Հայաստանի սահմաններին, քանի որ հակամարտությունը ԼՂՀ-ում է»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նույն շարքից