Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ-ն օրինական տերերին է վերադարձրել հազվագյուտ սկահակները, որոնք գողացել և վաճառել էին նացիստները 80 տարի առաջ առաջ

ԱՄՆ-ն օրինական տերերին է վերադարձրել հազվագյուտ 2 սկահակները, որոնք գողացել և վաճառել էին նացիստները 80 տարի առաջ, հաղորդում է Fox News-ը:

Պատմական իրերը փոխանցվել են Բեռլինում պաշտոնական արարողության ժամանակ: Նշվում է, որ սկահակները հայտնաբերվել են Գերմանիայում ԱՄՆ դեսպանատան և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ջանքերով:

Պատմական իրերը արժեցել են 120 000 դոլար և պատկանել են H. Fuld & Co. Telefon und Telegraphenwerke AG առաջին ժամանակակից հեռախոսային համակարգերի ստեղծող գերմանացի հրեա Հարրի Ֆալդի ընտանիքին:

Գերմանիայում Ամն դեսպան Ռիչարդ Գրեննելը պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է, որ այդ պատմությունը կոգեշնչի մյուսներին՝ նացիստների կողմից գողացված հազարավոր իրեր իրենց տերերին վերադարձնելու հարցում:

Նույն շարքից