Հայաստան 

Ծառուկյանի մտադրություններին չեմ անդրադառնալու. Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հրապարակեց այն օրակարգը, որը, իր համոզմամբ, պետք է որդեգրի քաղաքական եռյակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց միացյալ հարթակի օրակարգն ու իրականացման ուղիները: Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ եռյակը չներկայացրեց իր օրակարգը: Ուստի նրա համոզմամբ՝ եթե եռյակն իսկապես գործող իշխանություններից ազատվելու նպատակ ունի, ապա պետք է գոնե ներկայացնի իշխանափոխության օրակարգն ու իրականացման ուղիները:

Նա նշեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտադրություններին չի անդրադառնալու: «Ես նախագահ եմ տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանին, նա արդար քվեով է ընտրվել. այս թեման փակված է: Մենք ունենք նախագահ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հաջորդի համար պետք է լինի այն անձը, ով կարող է սպասարկել երկրի անցումային շրջանը, և լավագույն թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- ասաց Փոստանջյանը:

Նույն շարքից