Հասարակություն 

Կնքվել է 6 հուշագիր և 1 պայմանագիր, որոնց կատարման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են․ Սյունիքի մարզի ներդրումային ֆորումի արդյունքները

Իշխանության տնտեսական հեղափոխության շրջանակում մեկնարկեց մարզային ներդրումային ֆորումների շարքը: Tert.am-ը փորձում է հասկանալ այս ծրագրի արդյունավետությունը:

Ներկայացնում են Սյունքի մարզում 2019թ. մայիսի 25-ին անցկացված «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի ֆորումի և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսի արդյունքը:

Մարզպետարանից Tert.am-ին տեղակացրին, որ համաժողովին մասնակցել է մոտ 350 մարդ։ Ներկայացվել է միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, մարզում հաջողված բիզնես նախագծեր և 15 ներդրումային ծրագրեր։

«Իրականացվող ծրագրերի և ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կնքվել է 6 հուշագիր և 1 պայմանագիր, որոնց կատարման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Համաժողովի ընթացքում ներկայացված ներդրումային ծրագրերը քննարկման մեջ են, ներդրումային ծրագրեր ներկայացրած անհատները և կազմակերպությունները տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական կառույցների հետ քննարկում են ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասված է մարզպետարանի պատասխանում։

Նույն շարքից