Հասարակություն Պատահարներ 

Հրազդանում քաղաքացի է կորել. փրկարարները նրան որոնում են գետում

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակիչ է կորել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել:

Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նույն շարքից