Հայաստան 

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական  սահմանին: Մոնիթորինգը տեղի կունենա Ղազախի ուղղությամբ:


Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սիմոն Թիլլերը:

 

Հակառակ կողմից մոնիթորինգը կիրկանացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը:

Նույն շարքից