Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին և նրան ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է և կարևոր Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: