Հասարակություն Իրավական 

Հայտնաբերվել է Կուտական գյուղի անտառում հսկայական եղևնիների սպանդն իրականացնողը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 4-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին են բեման ենթարկել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ, 19-ամյա Արամ Աղաջանյանին:

Պարզվել էր, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:

Ա. Աղաջանյանը օգոստոսի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում, իր վարած ԳԱԶ-31029 մակնիշի 34 ՏN 735 համարանիշի ավտոմեքենայով գնացել է իրենց գյուղի հարակից անտառ, և կացնի միջոցով ապօրինի հատել է թվով 10 հատ «սոճենի» տեսակի ծառ:

Ոստիկանները նրա տանը հայտնաբերել են տարբեր տրամաչափի 51 հատ «սոճենի» տեսակի ծառերի հատված կտորներ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Արդեն ոստիկանությունում Ա. Աղաջանյանը խոստովանել է, որ սոճիները կացնով հատել է և տեղափոխել ավտոմեքենայով իրենց տուն, որպեսզի հետագայում որպես վառելափայտ այն օգտագործի։

Նույն շարքից