Հասարակություն գլխավոր 

29 զոհ, 50 վիրավոր. Ես ու Մելանյան աղոթում ենք. Թրամփը կարգադրել է իջեցնել ԱՄՆ դրոշները

Ամերիկյան Էլ Պասո և Դեյթոն քաղաքներում հրաձգություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մինչև օգոստոսի 8-ն իջեցնել բոլոր պետական կառույցների դրոշները:

«Մելանյան ու ես աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր տուժել են այս չարության ակտի արդյունքում»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Օգոստոսի 3-ին Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart սուպերմարկետում 21-ամյա երիտասարդը սպանեց 20, վիրավորեց 26 մարդու:

Ժամեր անց հրաձգություն տեղի ունեցավ նաև Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում: Այստեղ ևս վիրավորվեց 26 մարդ, իսկ զոհերի թիվը հասնում է 9-ի: Ոստիկանության հաջողվել է լիկվիդացնել հրաձիգին:

ԱՄՆ նախագահ Դանոլդ Թրամփի խոսքերով, իր ադմինիստրացիան ավելի շատ բան է արել բռնության և զենքի կիրառման դեմ պայքարում, քանի՝ նախորդները, սակայն դեռ շատ անելիք կա. «Մենք պետք է դադարեցնենք սա»:

Նույն շարքից