ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով օգոստոսի 3-ին Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած զանգվածային սպանությունների մասին, նշել է, որ հանցագործները հիվանդ են հոգեկան լուրջ հիվանդություններով, իսկ խնդիրը գոյություն ունի տարիներ շարունակ:
Հուլիսի 3-ին Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart սուպերմարկետում 21-ամյա երիտասարդը սպանեց 20, վիրավորեց 26 մարդու:
Ժամեր անց հրաձգություն տեղի ունեցավ նաև Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում: Այստեղ ևս վիրավորվեց 26 մարդ, իսկ զոհերի թիվը հասնում է 9-ի: Ոստիկանության հաջողվել է լիկվիդացնել հրաձիգին:
ԱՄՆ նախագահ Դանոլդ Թրամփի խոսքերով, իր ադմինիստրացիան ավելի շատ բան է արել բռնության և զենքի կիրառման դեմ պայքարում, քանի՝ նախորդները, սակայն դեռ շատ անելիք կա. «Մենք պետք է դադարեցնենք սա»: