Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրամանագիրը կլինի այսօր՝ մի քանի ժամվա ընթացքում: Նշենք, որ այսօր Արմեն Գևորգյանը պատրաստվում է մասնակցել Կառավարության նիստին:
Նախարարության լրատվական ծառայությունից ճշտել տեղեկությունը, թե նախարարն այսօր գնացել է աշխատանքի, այս պահին չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին փոխարինողների ցանկում շրջանառվում են մի շարք անուններ, այդ թվում՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունը:
Սկզբնաղբյուրը՝ tert.am