Քաղաքական Միջազգային 

Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան քրդական ընդդիմության դեմ ռազմական օպերացիա է իրականացնում Սիրիայում՝ Եփրատի արևելյան ափին, փոխանցում է Anadolu-ն:

Օպերացիայի մասին տեղյակ են պահել Ռուսաստանին և ԱՄՆ-ին:

Էրդողանը նշել է, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում մտել են Աֆրին, Ջերաբուլուս, Էլ Բաբ, իսկ հիմա կմտնեն արևելյան Եփրատի տարածք:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է նաև Սիրիայում իրականացրած Եփրատի վահան և Ձիթենու ճյուղ օպերացիաների մասին, որոնցից առաջինը եղավ 2016 թվականին, երկրորդը՝ անցած տարի:

 

 

Նույն շարքից