Հայաստան 

Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց

 ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արմեն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և մաղթեց հետագա հաջողություններ:



Իր հերթին, Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նաև իր գործընկերներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար: 

Նույն շարքից