Նիժնի Տագիլում 6-ամյա երեխան խաղալիք ավտոմեքենայով փախուստի է դիմել մանկապարտեզից: Այս մասին հայտնում են Սվերդլովսկի երկրամասի դատախազությունից:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին:
Երեխային դրսում նկատել են անցորդները, ովքեր այդ մասին տեղյակ են պահել մանկապարտեզի աշխատակիցներին, ովքեր էլ երեխային վերադարձրել են մանկապարտեզի տարածք:
Դատախազությունը ստուգումներ է սկսել: