Հասարակություն Պատահարներ 

Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած պատահարի երրորդ զոհը

Օգոստոսի 1-ին, ժամը 16.40-ին, «Նիսսան»-ի ուղևորուհին՝ 1982 թ. ծնված Լուսինե Մկրտիչյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր.

Հուլիսի 12-ին, ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: 

Նույն օրը «Մերսեդես»-ի վարորդ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը և ուղևոր, 20-ամյա Ժորա Արամյանը գիտակցության չգալով մահացել են:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից