ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօրվանից վերադարձել է իր պարտականությունները կատարելուն: ՀՀ վարչապետի արձակուրդը, որը սկսվել էր հուլիսի 22-ին, արդեն ավարտվել է:
Փաշինյանն իր առաջին աշխատանքային օրը սկսում է Արցախ մեկնելով, որտեղ մասնակցելու է 7-րդ համահայկական խաղերի բացմանը:
Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ժամանակ փոխարինել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: