ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին: Այս մասին հայտնում է Ապոստրոֆը՝ հղում անելով իր աղբյուրին:
Երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 74-րդ նստաշրջանի ժամանակ՝ սեպտեմբերի 17-ին:
Ենթադրյալ հանդիպման ընթացքում կողմերը կարող են քննարկել հարցեր, որոնք վերաբերում են ռազմական և տնտեսական ոլորտում ամերիկյան աջակցությանը: