Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վթարներ

Օգոստոսի 5-ին, ժամը 02:41-ին, Կոտայքի մարզի Կարենիս գյուղից Արգել տանող ճանապարհին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել ցանկապատի հիմքին և կողաշրջվել. վարորդը՝ 60-ամյա Վարագ Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

.....

Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելու գոտուց և գլորվել ձորը. 53-ամյա վարորդ Արամ Թովմասյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

....

Օգոստոսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա Միշա Ալմասյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից