Սիբիրում անտառային հրդեհների հիմնական պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրդեհների հիմնական մասին օջախները գտնվուն են ճանապարհի հարևանությամբ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կրակի հիմնական պատճառը հենց մարդու կողմից կրակի հետ անզգույշ վարվելն է:
Հավելենք, որ անցած շաբաթվա ընթացքում հրդեհի դեմ պայքարողները կարողացել են հրդեհի մակերեսը կրճատել 25 տոկոսով: