Երբ երկրում չկա սահմանադրականություն և երկիրը կառավարվում է մի անձի կամոք և երկիրը ակնհայտորեն գնում է դեպի դիկտատուրա, ակնկալել որ խոսքի ազատությունը պետք է լինի շատ բարձր մակարդակի վրա՝ չի լինi։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ նշելով, որ գործադիր, օրենսդիր դատական իշխանությունները բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն ամեն բան պետք է անի բռնազավթելու համար նաև չորրորդ իշխանությունը:
«Այսօր իրենք ընտանեկան մակարդակով մեսիջներ են հղում չորրորդ իշխանությանը, որ խելքը գլուխը հավաքի և ինքն էլ կամովի սկսի ծառայել Նիկոլին։ Այն լրատվականները, որոնք չեն ենթարկվի Նիկոլին, կսկսեն օբյեկտիվ շարունակել աշխատել, կենթարկվեն կտտանքների։ Այդ տրամաբանության մեջ բոլոր այն քաղաքական գործիչները, պաշտոնյաներն ու անհատները, ովքեր ժամանակի ընթացքում չեն հասկանա, որ պետք է գովերգեն Նիկոլին, որ պետք է դառնան Ստյոպիկ Սաֆարյանների նման, այդ բոլորից սկսելու են ճնշել։ Դրա համար մեզանում ձևավովելու է վախի մթնոլորտ, բայց այդ վախի մթնոլորտը չի կարող ազդել բոլորի վրա։ Կլինեն մարդիկ, ովքեր կվախենան, որովհետև ստի էյֆորիան արդեն անցնում է։ Մարդիկ քիչ-քիչ սկսել են հասկանալ, որ խաբված են, որ Նիկոլն իրենց տված խոստումները ոչ միայն չի կատարել, այլև իրենց կյանքը գնալով վատանում է։ Հետևաբար վախի մթնոլորտով, դիկտատուրայով փորձել ճնշել ժողովրդին երկար չես կարող»,-ասե է վարչապետը:
Հարությունյանը նշեց, որ Իջևանում տեղի ունեցածը մեսիջ էր հասարակությանը․ «Նիկոլ Փաշինյանի թիմն ասաց, որ սրանից հետո ժողովրդի որ հատվածը դուրս գա իրենց դեմ՝ կապ չունի ինչ թեմայով, միանգամից իրենք կհայտարարեն, որ այդ մարդկանց հետևում ուժեր կան՝ նախկիններն են կանգնած։ Հետևաբար իրենց կհռչակեն սև ու կսկսեն ջարդել։ Այսինքն, սրանից հետո, ով որևէ խնդիր է բարձրաձայնում, միանգամից կասեն, որ այս խմբի հետևը Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, կասեն՝ դուք սև եք ու կսկեն ջարդել։ Հիմա կամ պետք է ինքը գնա բռնազավթած վիճակից ազատագրի իշխանությունը, վերականգնի երկրում սահմանադրականությունը կամ պետք է թուլանա ու հաճույք ստանա»»-ասաց Հարությունյանը։