Հասարակություն 

«Բնականաբար կկարդան կասեն. Վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել»

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը:
Կներեք այս կտորը առանձնացնելու համար, ամբողջ հոդվածը այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան:

Բնականաբար ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար կկարդան կասեն. Վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելը առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե իհարկե չեք պատմի, նախ պետք է հականաք դա որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ թե ինչու է այդպես բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման ՙՙանմեղ հաց ուտելու՚՚ պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկ ու կես տարի առաջ էլ էլի ՙՙանմեղ հացից՚՚ հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց:

Հ.Գ. որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի: Բայց այս աստիճան անգրագետ, այս աստիճան զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը: Եվ դա բնականաբար կատարում են նույն մարդիկ:

Նույն շարքից