Հայաստան Տեսանյութեր Քաղաքական Հասարակություն 

Տունը հրդեհի մեջ է, իսկ Նիկոլը կնոջը վերցնում է, օրական մի շոր հագնելով, վոյաժ անում. Գուրգեն Եղիազարյան

Երբ Նիկոլ Փաշինյանը կարդացել էր գաղտնի փաստաթուղթը և խելքի չէր գալիս, այնքան էլ աննորմալացել, որ որոշեց դա կարդալուց հետո գնա իրեն հանգստացնի։ Քանի որ ինքնաթիռը դատարկ էր՝ կնոջ ու մի 30 հոգի պարապ-սարապաների հետ բարեհաջող գնաց Վիետնամ, այն դեպքում, երբ երկիրը կործանվում էր։ Նիկոլն այդ փաստաթղթից ասում է, որ Հայաստանում 2014 թվականից այս կողմ ոչ մի ինստիտուտ չի գործում, գոյություն չունեն։ Բա որ գոյություն չունեն, տուրիստ բալիկ ջան, ո՞ւր ես գնում, բա էտ փաստաթուղթը կարդացողը, որ երկիրը կործանման առաջ է կանգնած, կնոջը վերցնում է, օրական մի շոր հագնելով վոյա՞ժ է անում Վիետնամ-Սինգապուր։ Ասա, ո՞ւմ ես ձեռք առել, այդ ի՞նչ ես դուրս տալիս, ինչի՞ ես իմ հակառակորդին գլխի քցում, որ այս երկիրը կործանվում է։ Գիտեմ, թե ինչի է այդ հպարտներին խաբում, արդեն հպարտի սիրտն էլ է խառնում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Եղիազարյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սկսում է զրո կետից․ «Դա ասում ես, որ քո պես անբանին այս «ժող ջանը» մի քանի տարի տանի՝ մինչև կավիրես դատական համաակարգը, ՍԴ-ն, տնտեսությունը, որը քցում ես 2014 թվականի փաստաթղթի վրա»։

Նա նաև նշեց, որ 2018 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանին հայտարարեցին «շեֆ», իսկ հիմա հպարտ քաղաքացիներին խաբելու համար նա սկսում է զրո կետից․ «Բա այն մարդը, որի տունը հրդեհի մեջ է, գնում է տուրի՞ստ։ Դու ոչ մի բան էլ չես արել, դու ժամանակ ես շահում, որպեսզի այս քո խաժամուժի հետ մնաս իշխանության։ Եվ այդ ամեն ինչը դնում ես գաղտնի փաստաթղթի վրա։ Չկա նման փաստաթուղթ, գոյություն չունի։ Հերթական սուտն ես ասել Նիկոլ, որպեսզի մնաս իշխանության»։

Նույն շարքից