Հայաստան 

Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը Սուրիկ Խաչատրյանին շնորհված գիտական աստիճանի վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին շնորհված գիտական աստիճանի վերաբերյալ։

«Համաձայն Միջազգային տեղեկատվության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատրյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը: Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ.

Միջազգային տեղեկատվության ակադեմիա, Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա, Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան: Տրված է 3 հունիս, 2014թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա կնիքով»,- նշվում պարզաբանման մեջ:

Ի դեպ, ըստ Civilnet.am-ի, Սուրիկ Խաչատրյանին դոկտորական կոչում շնորհած Միջազգային տեղեկատվության ակադեմիայի նախագահը հայազգի Ազատ Վարդանյանն է:

Նշենք, որ բացի այդ, Սուրիկ Խաչատրյանին շնորհվել էր նաև պատմափիլիսոփայության դոկտորի կոչում:

Նույն շարքից