Քաղաքական 

Նիկոլը խելացի քաղաքական գործիչ է. Մենուա Հարությունյան

Մինչ այս բոլոր գործողությունները միտված են ժողովրդին էյֆորիայի մեջ պահելու, ստի մթնոլորտը պահելու և քաղաքական իշխանությունն ամրացնելու համար։ Ուրիշ նպատակ որևէ քայլում Նիկոլը չունի։ Այս մասին հայտարարել է քաղաքական մեկանաբան Մենուա Հարությունյանը՝ խոսելով ժողովրդի աչքերի մեջ նայելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին․ «Ինքն արդեն 15 տարի է նայում է մեր աչքերին և խաբում, մի օր էլ արցախի ժողովրդին խաբի, հետո՞։ Այսինքն իր մոտ որևէ քաղաքական օրակարգ չկա, որովհետև շատ պարզ հասկանում է՝ երբ իշխանությունը թողեց բանտ է նստելու, հետևաբար իշխանությունը պետք է չթողնել։ Եվ որպեսզի իշխանությունը չթողնես, պետք է ժողովրդի քաղաքականապես տգետ հատվածին շարունակես խաբել, որ ամեն ինչ լավ է, իր քաղաքական հիմնական ախոյանների, իսկ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանին փորձես ամեն գնով ճնշել՝ պահելով կալանքի տակ, այդ թվում ամեն ինչ քանդես հանուն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու»։

Հարությունյանի խոսքերով, ինչքան ժամանակը գնա այդքան ժողովուրդն ավելի շատ է հիասթափվելու Նիկոլ Փաշինայնից, և այդքան ինքն ավելի շատ է սկսելու Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նյարդայնանալը․ «Սկսելու է ավելի շատ հալածել իր քաղաքական հակառակորդներին, իր ռեյտինգն ընկնելու է, Քոչարյանինը՝ հակառակը»։

Հարությունյանը կարծում է, թե խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գերի է դարձել իր գործունեության արդյունքում. «Ո՞նց է Կարգին Հայկոյի ժողովուրդը սպասում, որ քաղաքը պետք է մաքուր լինի, վերելակները լայնանա, տրանսպորտը բարեկեցիկ լինի։ Ինքն է խոստացել ժողովրդին, հիմա մարդիկ սպասում են, իսկ երբ դա չի լինում, մարդիկ օբյեկտիվորեն հիասթափվում են, նույնը Նիկոլի դեպքում է»։

«Նիկոլը խելացի քաղաքական գործիչ է։ Նա, լավ հասկանալով, որ իր հռետորիկայի արդյունքում կորցնում է այն պլատֆորմը, որի վրա պետք է տանի ժողովրդին, իր համար ստեղծում է նոր պլատֆորմ, որի վրա պետք է կանգնի ապագայում։ Դա պետական ապարատն է, որը հագեցնում է իր ուզած կադրերով և տալիս է պարգևավճարներ։ Ոչ մեկիս աշխատավարձը չի բարձրացել, բայց պարգևավճարներ են ստանում միայն իր պետական ապարատի պաշտոնյաները, որովհետև դա իր ապագա պլատֆորմն է։ Ժողովուրդն իրենից հիասթափվում է, իսկ նա ստեղծում է նոր պլատֆորմ, որ գնա այնտեղ կանգնի և սկսի հալածել ժողովրդին»,-ասաց Հարությունյանը։

Նույն շարքից