Լոնդոնի Թեյթ Մոդերն թանգարանում 17-ամյա տղան 10-րդ հարկից ցած է նետել 6-ամյա տղայի: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Ականատեսները պատմում են, որ հանցագործությունը կատարելուց հետո դեռահասը փորձել է փախուստի դիմել, սակայն նրան բռնել են: Ներկաներից մեկը նույնիսկ հարվածել է վերջինիս դեմքին:
Երեխան գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը կայուն ծանր է: