Այսօր՝ օգոստոսի 5-ին, լեհական Կրակով քաղաքում ոստիկանությունն ավելի քան 20 ռուսաստանցու է ձերբակալել, ովքեր պատրաստվել են ծեծկռտուք սարքել տեղի երկրպագուների հետ: Ձերբակալվածները հայեր և չեչեններ են:
Ծեծկռտուքը պլանավորված է եղել «Կրակովիա» ակումբի երկրպագուների հետ, ծխախոտի անօրինական վաճառքի բիզնեսի համար:
Ռուսարմինֆոն հայտնում է, որ ձերբակալվածների մոտ դանակներ, այլ վտանգավոր առարկաներ, ինչպես նաև թմրանյութ է հայտնաբերվել: